211652_close_icon
views-count3592 դիտում article-date 14:35 11-12-2016

Ժամը 14։00-ի դրությամբ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով օրվա ընթացքում հնարավոր է ավտոճանապարհը գործի որոշակի սահմանափակումներով։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր