211652_close_icon

Խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

views-count1166 դիտում article-date 11:33 11-12-2016
Դեկտեմբերի 10-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Պապանինո փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.08-ին, մարվել՝ 00.17-ին: Պապանինո փողոցի 2-րդ նրբանցքում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ: *** Դեկտեմբերի 10-ին, ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Չարբախ 6-րդ փողոցում՝ կամուրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 16.03-ին: Այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք:

Նմանատիպ նյութեր