211652_close_icon

Օդի ջերմաստիճանը 10-ից 11-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-ից 10 աստիճանով

views-count30202 դիտում article-date 22:20 10-12-2016
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: [img]/ups/images/0481916001481387842127915.jpg[/img] Երևանում՝ Դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]/ups/images/0840688001481387868582449.jpg[/img] Երևանի դեկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.40C (1998 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.50C (1994 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.90C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. [img]/ups/images/0119024001481387907815096.jpg[/img] Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Նմանատիպ նյութեր