211652_close_icon

Արագածոտնի մարզի Ապարան և Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն

views-count8209 դիտում article-date 19:50 10-12-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի, Թասի ոլորաններին, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևանում, Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան և Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին, Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքներում՝ թույլ ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում, սակայն Լարսի անցակետը բեռնատարների համար միակողմանի (Ռուսաստանի կողմից) փակ է:

Նմանատիպ նյութեր