Սիրիայի դեմ պատժամիջոցներին են միացել ԵՄ ոչ անդամ 9 երկրներ
Եվրամիության անդամ չհանդիսացող 9 պետություններ ևս միացել են Սիրիայի դեմ սահմանված հավելյալ պատժամիջոցներին։ Այդ մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերով ծառայությունը։
«ԵՄ թեկնածու երկրներ Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան, Ալբանիան, ինչպես նաև եվրագոտու ազատ առևտրի գոտու երկրներ համարվող Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը, Նորվեգիան, Ուկրաինան ու Մոլդովան միացել են այդ որոշմանը»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
ԵՄ խորհուրդը Սիրիայի դեմ հավելյալ պատժամիջոցներ է սահմանել նոյեմբերի կեսին։ Պատժամիջոցային ցուցակում ներառվել են սիրիացի 17 նախարարների անուններ և այդ երկրի Կենտրոնական բանկը։ Այսպիսով, ԵՄ տիրույթ այցելության արգելանքի տակ հայտնվածների թիվը հասել է 234-ի։ Սառեցվել են նաև նրանց հաշիվները։