Հենրիխ Մխիթարյան. Երբեք մի ասա երբեք, ամեն ինչ հնարավոր է
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր կարծիքն է հայտնել թիմի հնարավորությունների մասին` այս մրցաշրջանում ԱՊԼ-ի չեմպիոնի համար պայքարում
«Երբեք մի ասա երբեք, ամեն ինչ հնարավոր է: Հիշում եմ, մի անգամ «Յունայթեդը» «Սիթիին» 8 միավորով գերազանցում էր, սակայն արդյունքում զիջեց տիտղոսը:
Միշտ ցավալի է պարտվել կամ խաղավերջում բաց թողնել հաղթանակը: Սակայն մենք պետք է ընդունենք մեր սխալներն ու առաջ շարժվենք:
Երբ դուք հանդիպման ընթացքում առջևում եք, միշտ պետք է հակառակորդին մինչև վերջ ճզմեք: Մենք պետք է որպես թիմ խաղանք, այդ դեպքում արդյունքները կգան:
Ես գիտեմ, թե ինչ ճնշում կա «Մանչեսթեր Յունայթեդի» վրա. մարդիկ մեզանից միայն հաղթանակներ և տիտղոսներ են սպասում: Եթե ես դրան պատրաստ չլինեի, այստեղ չէի լինի», ասել է Մխիթարյանը:
ԱՊԼ-ի 14 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» առաջատար «Չելսիից» ետ է մնում 13 միավորով: