Վարչապետի որոշմամբ Դավիթ Սահակյանը նշանակվել է ԿԳ փոխնախարար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սահակյանը նշանակվել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ։
Համապատասխան որոշումը տեղադրվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Դավիթ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։