Չեմպիոնների լիգա. «Ռեալը» կրկնեց «Լիվերպուլի» ռեկորդը
Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում 8:0 հաշվով հաղթելով շվեդական «Մալմյոյին», Մադրիդի «Ռեալը» մրցաշարի ռեկորդը կրկնել է:
Իսպանական ակումբը կրկնել է «Լիվերպուլի» ռեկորդը, որը 2007թ. նոյեմբերի 6-ին նույն՝ 8:0 հաշվով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում հաղթել էր թուրքական «Բեշիքթաշին»: Այս հաշիվը ամենախոշորն է մրցաշարի պատմության մեջ:
Ուշագրավ է, որ երկու դեպքում էլ հաղթած թիմերի գլխավոր մարզիչը եղել է Ռաֆայել Բենիտեսը: