2777 դիտում
13:11 08-12-2016
Լեհաստանի Կիելցե քաղաքում բացվել է հայկական մշակույթին նվիրված ցուցահանդես
Դեկտեմբերի 6-ին Լեհաստանի Կիելցե քաղաքի Մշակույթների երկխոսության թանգարանում կայացավ «Warsztat ormianski» խորագրով հայկական մշակույթին նվիրված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցեց Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Ցուցահանդեսը կազմակերպել է Կիելցեի Ազգային թանգարանը՝ Շվիենտոկշիսկի վոևոդության (մարզի) մարշալեկ Ադամ Յարուբասի և Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հովանու ներքո:
Ելույթ ունենալով մասնակիցների առջև` դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրենությանը և կազմակերպիչներին՝ հայկական մշակույթի մի շարք բացառիկ նմուշների յուրօրինակ և տպավորիչ ցուցադրություն կազմակերպելու համար և նշեց, որ այն այցելուներին հնարավորություն է ընձեռում առավել ընդգրկուն պատկերացում կազմել հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության, ինչպես նաև հայ և լեհ ժողովուրդների մշակութային ընդհանրությունների մասին:
Ցուցահանդեսում ներկայացված են Լեհաստանի տարբեր թանգարանների և հավաքածուների՝ հայկական մշակույթին վերաբերող բացառիկ ցուցանմուշներ, միջնադարյան հայկական ձեռագրեր և գրքեր, գորգեր, զենքեր, Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրերի լուսանկարներ և այլն:
Ցուցահանդեսի կազմակերպմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Կրակովի թանգարանը, Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանը, Լեհաստանի Ազգային գրադարանը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամը:
Նմանատիպ նյութեր
1191 դիտում
20:42 09-12-2016
Լեհաստանի Կիելցե քաղաքում բացվել է հայկական մշակույթին նվիրված ցուցահանդես
2222 դիտում
13:50 24-04-2017
Լեհաստանի Կիելցե քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի մշակույթին և պատմությանը նվիրված միջոցառումներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3032 դիտում
22:20 06-09-2017
Լեհաստանի Կիելցե քաղաքի գեղարվեստի ուսումնարանում մեկնարկել է Հայաստանին նվիրված ուսումնական տարին
Այս բաժնից
877 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
709 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել