211652_close_icon
views-count1044 դիտում article-date 14:57 06-12-2016

Ֆրանսիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ֆրանսիայի վարչապետ Մանուլ Վալսը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է BFM TV-ն։ Նախօրեին նա հայտարարել էր, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահական ընտրություններում, ինչի հետ կապված՝ դեկտեմբերի 6-ին նաև նախարարների ողջ կաբինետը կլուծարվի։ 54-ամյա քաղաքական գործիչը մտադիր է ուժերը կենտրոնացնել փրայմերիզի վրա, որոնք Սոցիալիստական կուսակցությունը կանցկացնի 2 փուլով՝ 2017 թվականի հունվարի 22-ին և 29-ին։ Նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումը Վալսը կայացրել է այն բանից հետո, երբ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ հաջորդ ընտրություններին չի առաջադրվի։ Վերջինս պարզաբանել էր, որ չի ցանկանում՝ երկրում պառակտում լինի։

Նմանատիպ նյութեր