211652_close_icon

Բուլղարիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

views-count2065 դիտում article-date 16:31 14-11-2016
Այն բանից հետո, երբ Բուլղարիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Բուլղարայի սոցիալիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու, գեներալ Ռումեն Ռադևը, երկրի վարչապետ, իշխող «Քաղաքացիներ՝ հանուն Բուլղարիայի զարգացման» կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ընտրություններում իշխող կուսակցությունից առաջադրվել էր Ցեցկա Ցաչևան։ Ընտրությունների երկրորդ փուլից հետո Ռադևը հավաքել էր ձայների 59%-ը։

Նմանատիպ նյութեր