211652_close_icon
views-count4221 դիտում article-date 14:17 25-04-2014

Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրաժարական դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր ՀՀ ազգային անվտանգության խորհրդի շենքում հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: Վերջինս նշեց, որ հրաժարականի համար հիմք է հանդիսացել «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի որոշումը: Նշեց նաև, որ իր հրաժարականի քայլը վերլուծված ու փաստարկված է և ելնում է այն զարգացումներից, որի ծիրում կանգնած է մեր երկիրը: Ա. Բաղդասարյանի խոսքով՝ ինքը՝ որպես պետական-քաղաքական գործիչ, կարող է ասել նաև, որ վերջին 6 տարիների ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը կայացել է և դարձել ճանաչելի թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, և շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում համատեղ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ ընդունվել են կարևորագույն 55 փաստաթղթեր: Արթուր Բաղդասարյանն իր հրաժարականը պատճառաբանեց 5 կարևոր կետերով, որոնք կներկայացնի առաջիկայում:

Նմանատիպ նյութեր