211652_close_icon

Աբխազիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

views-count1315 դիտում article-date 12:31 02-06-2014
Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան հրաժարականի դիմում է ներկայացրել, և վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Աբխազիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, հայտարարել է Աբխազիայի նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած Վալերի Բգանբան: «Վարչապետի պարտականությունները կատարելու է փոխվարչապետ Վլադիմիր Դելբան: Վարչապետ Լեոնիդ Իվանովիչը հրաժարականի մասին դիմումը գրել է, սակայն ես դեռ չեմ հասցրել այն ստորագրել»,-ասել է Բգանբան: Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարական տվեց Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Իսկ օգոստոսի 24-ին Աբխազիայում անցկացվելու են նախագահական արտահերթ ընտրություններ:

Նմանատիպ նյութեր