211652_close_icon

Ավտոբուսների և բեռնատարների երթևեկը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում

views-count4634 դիտում article-date 11:43 06-12-2016
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին` ժամը 11։00-ի դրությամբ, բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու աշխատանքները շարունակվում են։ Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների երթևեկը նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Նմանատիպ նյութեր