Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
[color=#CC0000]Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:[/color]
Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: