ԱՄՆ-ի Քաղաքաշինության և քաղաքային զարգացման նախարար է նշանակվել սիամական զույգի առանձնացրած նյարդավիրաբույժը
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Քաղաքաշինության և քաղաքային զարգացման նախարար է նշանակել նախկին նյարդավիրաբույժ Բեն Կարսոնին, գրում է The Washington Post պարբերականը։
«Ես հուզված եմ և ուրախ՝ այդ պաշտոնում Բեն Կարսոնին նշանակելու համար»,-հայտարարել է Թրամփը։
Թերթը հիշեցնում է, որ Կարսոնը այն նյարդավիրաբույժն է, ով աշխարհում առաջին անգամ վիրահատությամբ առանձնացրեց պարանոցով միացված սիամական երկվորյակների։