211652_close_icon
views-count1171 դիտում article-date 21:44 16-02-2023

Արցախում պետք է առանձնացնել նախագահի ինստիտուտը խորհրդարանից, որը 2017-ի սահմանադրական բարեփոխումներից հետո վերածվել է «սիամական երկվորյակների». Դավիթ Բաբայան

Արցախում սահմանադրական փոփոխությունները միանգամայն անհրաժեշտ են, առանց նման փոփոխությունների երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Պետք է առանձնացնել նախագահի ինստիտուտը խորհրդարանից, որը 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո փաստացի վերածվել է «սիամական երկվորյակների»։

Սակայն այստեղ շատ կարևոր է այդ բարեփոխումների ժամկետները։ Շտապողականությունն ու զգացմունքայնությունը շատ վտանգավոր են։ Մեզ ահնրաժեշտ է պատասխանատու, համապարփակ և իմաստուն մոտեցում», - գրել է Բաբայանը։

Նմանատիպ նյութեր