Փետրվարի 12-ին հանրապետության մի շարք տարածքներում ընտրություններ կլինեն
2017 թվականի փետրվարի 12-ին հանրապետության մի շարք տարածքներում ընտրություններ կլինեն: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:
Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք և Շիրակ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված:
Շիրակի մարզի Արևիկ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կլինի: