Այսօր նշվում է Ձմեռ պապին նամակ գրելու և նվերներ պատվիրելու օրը
Դեկտեմբերի 4-ին նշվում է Նոր տարվան նվիրված խորհրդանշանական՝ Ձմեռ պապին նամակ գրելու և նվերներ պատվիրելու օրը:
Դեկտեմբերի 4-ին աշխարհի շատ երկրներում փոստերը սկսում են Ձմեռ Պապին նամակ գրելու ծառայություններ մատուցել: Այդ օրը բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաները և նրանց ծնողները կարող են նամակներ ուղարկել հրաշագործին:
Տոնի օրը պետք է լինի Նոր տարվա նախաշեմին և միաժամանակ այնպիսի ժամանակահատվածում, որ նամակները կարողանան տեղ հասնել, հայտնում է Calend-ը: