211652_close_icon
views-count10266 դիտում article-date 10:18 04-12-2016

Այս գիշեր հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց

Դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական լարվածություն: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 85 անգամ, որի ընթացքում, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններում, հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր /37 ական/ և ձեռքի հակատանկային ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր /9 արկ/: ՊԲ-ի առաջապահ զորամասերը, անհրաժետ դեպքերում քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար և շարունակել շփման գծի բոլոր ուղղություններով վստահորեն կատարել մարտական առաջադրանքները: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի [b] ԼՂՀ ՊԲ[/b]

Նմանատիպ նյութեր