Այս գիշեր հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
                        Հունվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 35 անգամ,  որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ  դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան  350 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
[b] ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

