211652_close_icon

Քաղաքացիները ոստիկանության բաժիններում կամավոր զենք-զինամթերք են հանձնում

views-count3124 դիտում article-date 20:38 03-12-2016
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Գևորգ Հ.-ն և կամավոր հանձնել «ՈւՄՎՊ-62» և «ՈւԻ-ՄՎ-60» գրառմամբ ականներ, 5,45 մմ տրամաչափի 87 փամփուշտ, կարճեցված փողով, 16 տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան: *** Ոստիկանության ՊՊԳՎ Մեղրիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Սենիկ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 47, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 137, ուսումնական 7,62 մմ տրամաչափի 70 փամփուշտ և «ՌԳԴ» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով:

Նմանատիպ նյութեր