Սպորտի նախարարությունը պարգևներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին. ՖՈՏՈՇԱՐՔ
                        ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ պարգևներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին: 
Նախարարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին՝ մարզիկներին հորդորելով ավելի ակտիվ մարզվել, իսկ մարզիչներին՝ լինել հետևողական և իրենց գիտելիքներն ու փորձառությունը անվերապահորեն փոխանցել մարզիկներին: «Սպորտը և մշակույթը այն երկու ոլորտներն են, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հաջողությամբ ինտեգրվել հասարակությանը: 
Հաշմանդամային սպորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, խնդրում եմ լինել ակտիվ և հիմնավորված առաջարկություններով մասնակցել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակմանը: Դա կօգնի օրենսդրորեն լինել պաշտպանված և օգտվել սահմանված հնարավորություններից»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը: 
2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային պարալիմպիկ խաղերում պաուերլիֆտինգ մարզաձևում 5-րդ տեղը գրաված Գրետա Վարդանյանն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Հաշմանդամային սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար շնորհակալագրերով պարգևատրվել են. 
խուլերի ըմբշամարտ մարզաձևից՝ 
1.	Սենիկ Սերոբյան (երիտասարդների աշխարհի առաջնության 1-ին և 3-րդ տեղ) 
2.	Արարատ Սարգսյան (երիտասարդների աշխարհի առաջնության 3-րդ տեղ) 
3.	Ժորա Գրիգորյան (մեծահասակների աշխարհի առաջնության 2-րդ տեղեր) 
4.	Սարգիս Սարգսյան (մեծահասակների աշխարհի առաջնության 2-րդ տեղեր) 
5.	Գագիկ Սերոբյան (Սենիկ Սերոբյանի անձնական մարզիչ) 
խուլերի ձյուդո մարզաձևից՝ 
6.	Ռոբերտ Գևորգյան (աշխարհի առաջնության 2-րդ տեղ)
խուլերի շախմատ մարզաձևից՝ 
7.	Սարո Մելքոնյան (պատանիների աշխարհի առաջնության 2-րդ տեղ) 
8.	Հակոբ Հակոբյան (վետերանների աշխարհի առաջնության 3-րդ տեղ) 
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ 
9. Տիգրան Գևորգյան (լող, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ) 
10. Սուրեն Բալասանյան (աթլետիկա, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ, ձմեռային խաղեր դահուկավազք՝ 3-րդ տեղ) 
Կույրերի շախմատ մարզաձևից՝ 
11. Յուրի Ավետիսյան (Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն) 
Բազկամարտ մարզաձևից՝ 
12. Հարություն Մխիթարյան (միջազգային մրցաշարերի 3-րդ տեղ):
                                            
                    
                                            
                        
            

