211652_close_icon
views-count28075 դիտում article-date 14:10 02-12-2016

Հայաստանը բանան է արտահանում ԵՏՄ

Արդեն 2 ամիս է՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն բանան է արտահանում ԵՏՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան և Ղազախստան: Ընկերությունը հիմնադրվել է 2016 թ. մարտին՝ նպատակ ունենալով իրագործել «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի առևտրատնտեսական ծրագրերը և հատկապես Հայաստանը Էկվադորի և ԵՏՄ միջև տարանցիկ երկիր դարձնելու նախագիծը: «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կնքած համագործակցության պայմանագրերի հիման վրա «ArmEc Trading» ՍՊԸ-ն ձեռք է բերել էքսկլյուզիվ պայմանավորվածություններ Էկվադորից արտահանում իրականացնող էկվադորական պետական մարմինների և կազմակերպությունների հետ, որոնց թվում առանցքային դեր ունեն Էկվադորի արտաքին առևտրի նախարարությունը և «ՊրոԷկվադոր» կազմակերպությունը: Երկարատև բանակցությունների շնորհիվ «ArmEc Trading» ՍՊԸ-ին հաջողվեց հասնել նրան, որ Էկվադորից արտահանում իրականացնող պետական մարմինները էկվադորական արտադրանքի հատուկ խմբաքանակ հատկացնեն հենց Հայաստանին, որի միջոցով էլ կատարվում է էկվադորական արտադրանքի արտահանումը ԵՏՄ երկրներ, ընդ որում՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն, գրանցված լինելով Հայաստանում, իր հարկային պարտավորությունները (շահութահարկ) կատարում է մեր երկրում: ԵՏՄ երկրների հետ 2 ամսվա ընթացքում ձևավորված շրջանառությունը, ինչպես նաև պայմանավորվածությունները ԵՏՄ շուկայում գործող ընկերությունների հետ՝ շրջանառության ծավալի և ապրանքատեսականու մեծացման վերաբերյալ, վստահություն են ներշնչում, որ Հայաստանից բանանի արտահանումը հետզհետե կաճի: Այս պահին բանակցություններ են ընթանում բանանից բացի նաև կակաո, ծովամթերք, արմավենու յուղ ԵՏՄ արտահանելու վերաբերյալ: [/b][img]/ups/images/0187143001480673383883004.jpg[/img] [img]/ups/images/0073516001480673382374705.jpg[/img]

Նմանատիպ նյութեր