22859 դիտում
18:42 18-11-2017
Ժոզե Մոուրինյո. Այսպիսի տարօրինակ բան իմ մարզչական կարիերայում չի եղել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի պաշտպան Ֆիլ Ջոնսի վնասվածքին, որը վերջինս ստացել է Անգլիայի հավաքականի կազմում ընկերական խաղի մասնակցելիս:
«Սա շատ տարօրինակ իրավիճակ է: Ես 2000 թվականից մարզիչ եմ աշխատում ու իմ կարիերայի 17 տարիների ընթացքում երբեք նման բան չեմ տեսել, որ խաղացողին ցավազրկող ներարկումներ անեին, որպեսզի նա ընկերական խաղում դաշտ դուրս գա: Երբեք:
Ես հրեշտակ չեմ, մենք էլ էինք երբեմն խաղացողներին ցավազրկող ներարկում, որ նրանք պաշտոնական, վճռական հանդիպմանը մասնակցեն, բայց ոչ՝ ընկերական: Նման բան ես երբեք չեմ լսել. խաղացողին վեց անգամ սրսկում են արել, որ նա ընկերական խաղին մասնակցի:
Հենց դա է տեղի ունեցել Ֆիլ Ջոնսի հետ՝ ընկերական խաղում: Նրան խաղից առաջ էլ են ցավազրկել, խաղից հետո էլ. այսօր նա չի խաղա», ասել է Մոուրինյոն:
Նմանատիպ նյութեր
13431 դիտում
22:27 01-12-2016
Ժոզե Մոուրինյո. Այսպիսի հրաշալի ու ստեղծագործ թիմ երբեք չեմ ունեցել
1409 դիտում
21:30 22-05-2020
Ժոզե Մոուրինյո. Տարօրինակ է, որ Սնեյդերն ու Էտո’Օ-ն այդպես էլ «Ոսկե գնդակ» չստացան:
4705 դիտում
20:18 28-09-2016
Ժոզե Մոուրինյո. Մի բան կարող եմ ասել. ինձ դուր է գալիս Էլարդայսը
Այս բաժնից
2896 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2269 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2233 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի