211652_close_icon
views-count7327 դիտում article-date 19:36 01-12-2016

Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Զանգեր-Սարավան ավտոճանապարհին ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: [color=#CC0000]Վարդենյաց լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Զանգեր-Սարավան ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Տաշիր քաղաքներում առկա է մառախուղ:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր