211652_close_icon

Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Տաշիր քաղաքներում մառախուղ է

views-count7324 դիտում article-date 18:50 01-12-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Զանգեր-Սարավան ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: [color=#CC0000]Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Տաշիր քաղաքներում առկա է մառախուղ:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր