3110 դիտում
18:41 30-11-2016
Նախագահն ընդունել է Լիտվայի հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին:
Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Այդ համատեքստում ՀՀ Նախագահը և Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրենն ընդգծել են միջգերատեսչական փոխգործակցության, ակտիվ շփումների անհրաժեշտությունը: Խոսելով արդեն շուրջ 20 տարվա պատմություն ունեցող Լիտվայի հատուկ քննչական ծառայության և Հայաստանի հատուկ քննչական ծառայության միջև ձևավորվող համագործակցության ու փորձի փոխանակման կարևորության մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ համագործակցությունն զգալիորեն կնպաստի երկու կառույցների առջև դրված խնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիայի, հովանավորչության և այլ հանցագործությունների դեմ պայքարում փոխադարձ իրավական աջակցությանն ու օրենքի գերակայության ամրապնդմանը:
Սաուլիուս Ուրբանավիչիուսը գոհունակությամբ է խոսել իր այցի շրջանակներում հայ գործընկերների հետ ունեցած հանդիպումների և քննարկումների մասին՝ ընդգծելով, որ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը Լիտվայի առաջնահերթությունների շարքում է:
Նմանատիպ նյութեր
2844 դիտում
12:22 16-02-2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուլիուս Սկվերնելիսին՝ Լիտվայի ազգային տոնի առթիվ
Այս բաժնից
712 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
538 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1081 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից