Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Նոյեմբերի 29-ին, ժամը 17.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 48/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1934 թ. ծնված Ա. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 16.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկում տարեց բնակիչն ընկել է և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ ննջասենյակի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել են 1932 թ. ծնված Մ. Հ.-ին, ում մոտեցրել են մահճակալին: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 26ա շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դռան փականը խափանվել է, ներսում վատառողջ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են սանհանգույցի դուռը. ներսում՝ հատակին ընկած, հայտնաբերել են 1949 թ. ծնված Լ. Մ.-ին, ում մոտեցրել են անկողնուն: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են բուժօգնություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 02.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռ. Դ. փողոց տնակներից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնւթյան ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վ. Ա.-ին (1936 թ․ ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն։