211652_close_icon
views-count1946 դիտում article-date 18:32 29-11-2016

Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նորանշանակ տեղակալներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 29-ին հրավիրված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ վարչապետի որոշումներով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ նշանակված Բորիս Դեմիրխանյանին և Արման Խաչատրյանին: Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին տեղակալ Գագիկ Թադևոսյանին կատարած աշխատանքի համար և վստահություն հայտնեց, որ նախարարի խորհրդականի պաշտոնում նա կշարունակի իր ներդրումն ունենալ նախարարության գործունեության ոլորտներում: Բորիս Դեմիրխանյանը կհամակարգի կապի և տեղեկատվայնացման ոլորտը, իսկ Արման Խաչատրյանը՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և փոստի ոլորտը: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր