211652_close_icon

Հայաստանը մասնակցել է Միացյալ Թագավորության Պաշտպանության ակադեմիայի «Միջազգային օր» միջոցառմանը

views-count1610 դիտում article-date 16:22 29-11-2016
Նոյեմբերի 26-ին Շրիվինհեմ գտնվող Միացյալ Թագավորության Պաշտպանության ակադեմիայում տեղի ունեցավ «Միջազգային օր» միջոցառումը, որի շրջանակներում ներկայացվեցին շուրջ 60 երկրների ազգային մշակույթը և խոհանոցը: Միջոցառմանն առանձին տաղավարով ներկայացված էր նաև Հայաստանը։ Ակադեմիայում ուսանող ՀՀ ԶՈւ ներկայացուցչի կողմից ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված հայկական տաղավարի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու երկրի հարուստ պատմամշակութային ժառանգության, ազգային երգարվեստին, ինչպես նաև համտեսել հայկական կերակրատեսակներ, կոնյակ և գինի: Միջոցառմանը հայկական քոչարիի և մի շարք հայկական ազգային այլ պարերի կատարումներով հանդես եկավ Լոնդոնում գործող «Ախթամար» պարային խումբը, որոնք արժանացան ներկաների բարձր գնահատականին:

Նմանատիպ նյութեր