Արցախի նախագահը հանդիպել է «Ազատ հայրենիք», ԱԺԿ ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին եւ 29-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել <<Ազատ հայրենիք>>, Արցախի ժողովրդավարական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նախագահ Սահակյանը այդ հանդիպումներն ու քննարկումները համարել է բովանդակալից եւ առարկայական՝ երախտագիտություն հայտնելով ներկաներին ազնիվ եւ սկզբունքային դիրքորոշման համար:
[img]/ups/images/0741138001480408851390095.jpg[/img][img]/ups/images/0363115001480408854413202.jpg[/img]