ԿԲ-ն սխալվել է կանխատեսումներում. Տնտեսությունն անկասելիորեն գահավիժում է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Սա ուշագրավ է նրանով, որ նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչև 3.4 տոկոս աճ: Փաստորեն աճի վերաբերյալ կանխատեսումը շեղվել է մոտ երկու անգամ:
Սա ավելորդ անգամ ապացուցում է, որ մեր տնտեսության ներկա վիճակը անակնկալ է թե կառավարության, և թե ԿԲ-ի համար: Մինչ օրս որևէ պաշտոնական աղբյուր չի մեկնաբանել, թե ինչ եղավ մեր տնտեսության հետ վերջին մի քանի ամսվա ընթացքում և ինչու է այն անկասելիորեն գահավիժում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]