211652_close_icon

Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց. ԼՂՀ ՊՆ

views-count3420 դիտում article-date 11:35 29-11-2016
Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր