211652_close_icon

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

views-count1177 դիտում article-date 18:20 28-11-2016
Նոյեմբերի 28-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը լոգարանում ընկել է և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ. Ս.-ին (1934 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Նոյեմբերի 28-ին, ժամը 14.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ. Խ.-ին (1925 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Նոյեմբերի 28-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 17ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ե. Բ.-ին (1937 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: ← Վերադառնալ ցուցակին

Նմանատիպ նյութեր