211652_close_icon

Երգչուհի Դալիթայի աշնանային նոր տեսահոլովակը. «Ես փնտրում եմ քեզ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9215 դիտում article-date 19:47 27-11-2016
Մանկական Եվրատեսիլից հայտնի դարձած, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, սիրված երգչուհի Դալիթան իր հանդիսատեսի դատին է հանձնել իր նոր երգն ու տեսահոլովակը: Երգը կոչվում է «Ես փնտրում եմ Քեզ» , որը Դալիթային նվիրել է «Armdreams production»-ի հիմնադիր, երգահան Արմեն Վիրաբյանը: Երաժշտության հեղինակը Արմեն Վիրաբյանն է, խոսքերի հեղինակը՝ բանաստեղծուհի Գայանե Դանիելյանը, իսկ երգի գործիքավորումը արել է Միքայել Թովմասյանը (Ռուսաստանում հանրահայտ ռեփ, հիփ-հոփ ժանրի կատարողների հետ աշխատող գործիքավորող, «Underground Beats» ստեղծագործական կեղծանունով հայտնի): Երգի ձայնագրությունը կատարվել է E-Man ստուդիայում : Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Վիրաբյանն է,իսկ օպերատորը Ռոբերտ Բաբայանը: Տեսահոլովակի դերասանական կազմում ընդգրկվել են ճանաչված մոդելներ Արեգ Հովակիմյանը ու Թերեզա Մարտիրոսյանը: Թե ում է փնտրում երգչուհին, կարող եք բացահայտել՝ դիտելով ստորև ներկայացված տեսահոլովակում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր