211652_close_icon

Ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

views-count1520 դիտում article-date 09:28 27-11-2016
Նոյեմբերի 25-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Չարենցավան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում ՝ 150 քմ, Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի մոտակայքում՝ 800 քմ, Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում՝ մոտ 2 հա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում այրվել է մոտ 40 քմ, Սյունիքի մարզի «Արևիկ Ազգային Պարկի» մոտ՝ 15 հա խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում՝ 200 հակ անասնակեր:

Նմանատիպ նյութեր