211652_close_icon

Հայաստանի և Նիգերի արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրւթյունը

views-count3855 դիտում article-date 20:20 26-11-2016
Նոյեմբերի 26-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նիգերի արտաքին գործերի, համագործակցության, աֆրիկյան ինտեգրման և արտասահմանի նիգերցիների հարցերով նախարար Իբրահիմ Յակուբայի հետ: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության շրջանակը, և այս առումով կարևորեց միջազգային կառույցների ընձեռած հնարավորությունները՝ բազմաթիվ հանդիպումներ ունենալու և հարաբերությունների զարգացման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից։ Նիգերի արտգործնախարարն ընդգծեց, որ իր երկրում ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին, և ինքը ուրախ է Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել փոխգործակցության հաստատման և զարգացման հարցերը։ Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները: Իբրահիմ Յակուբան ներկայացրեց Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանում Բոկո Հարամ և այլ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանց դեմ ձեռնարկվող քայլերը։ Հանդիպման ավարտին արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։

Նմանատիպ նյութեր