211652_close_icon
views-count5831 դիտում article-date 23:20 25-11-2016

ՀՀԿ կուսակցության նախագահի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է. Է. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ վաղը կայանալիք համագումարում «սյուրպրիզներ» չեն լինելու։ Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո այսօր հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա՝ լինելու են տրամաբանական փոփոխություններ։ ‹‹Այս կազմով ԳՄ վերջին նիստն էր: Կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր դիրքորոշումները: Վաղը տեղի ունենալիք համագումարի առանցքը կլինի կուսակցության նախագահի ընտրությունը, նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով: Անդրադարձ կլինի նաև կուսակցության շինարարական աշխատանքներին, թերությունների շտկման գործընթացին, միջկուսակցական կապերի զարգացմանը, երկրի անվտանգությանը վերաբերող հարցերին, ԼՂ հիմնախնդրին, Հայաստան-սփյուռք կապերին››, – ասել է ՀՀԿ խոսնակը: Շարմազանովը վստահություն է հայտնել, որ վաղը կայանալիք ՀՀԿ համագումարի ընթացքում Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը կընտրվեն նաև որպես ԳՄ անդամներ։

Նմանատիպ նյութեր