211652_close_icon

Հայաստանն ու Բուրունդին համագործակցության հուշագիր են ստորագրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1983 դիտում article-date 15:51 25-11-2016
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Բուրունդիի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ: Նախարարները ջերմությամբ վերհիշեցին անցած տարի Երևանում ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը: Կողմերը քննարկեցին այդ հանդիպմանը ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության զարգացումը: Կողմերը նաև մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի ԱԳՆ-ի և Բուրունդիի արտաքին գործերի և միջազգային համագործակցության հարցերով նախարարության միջև:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր