211652_close_icon
views-count2466 դիտում article-date 15:26 27-02-2019

Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման երկու հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու Իրանը հարստացնում են իրավապայմանագրային բազան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել փետրվարի 27-ին Թեհրանում: Համագործակցության խթանման փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի, նաև Հայաստանի նույն գերատեսչության ու Իրանի առևտրի, արդյունաբերության և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև: «Ռոյթերս»-ը հայտնում է, որ հուշագրերը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի կողմից ստորագրված առաջին փաստաթղթերից են. հրաժարականի դիմումը պաշտոնապես մերժվելուց հետո նա անցել է պարտականությունների կատարմանը: Հայկական կողմից փաստաթղթերը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Փետրվարի 26-ին Զարիֆը հրաժարական էր տվել: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, սակայն, նամակ Էր ուղարկել նրան՝ հրաժարվելով ընդունել հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել փետրվարի 27-ին: Վարչապետն Իրանում է երկօրյա պաշտոնական այցով: Թեհրանում այցի շրջանակում վարչապետն արդեն հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Նմանատիպ նյութեր