211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դուռը

views-count1070 դիտում article-date 21:42 24-11-2016
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 24-ին, ժամը 18.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 50/3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են վարձակալած բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 24-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ փողոցի տներից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, ներսում երկու տարեկան երեխա կա. դուռը բացելու համար անհրաժետ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են ննջասենյակի դուռը. ներսում է գտնվել Ն. Մ.-ը (2014 թ. ծնված): *** Նոյեմբերի 24-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր