211652_close_icon
views-count692 դիտում article-date 19:12 24-11-2016

Կներկայացվի Հայաստանում կիբերանվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումների փաթեթ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի հերթական նիստը, որը վարում էր նախարարի տեղակալ, միջգերատեսչական խմբի ղեկավար Գագիկ Թադևոսյանը: Ներկա էին աշխատանքային խմբի անդամները, հակավիրուսային «Կասպերսկի լաբորատորիա Հայաստան» ընկերության ներկայացուցիչները, կիբերանվտանգության ոլորտի այլ կազմակերպությունների ղեկավարներ: Նիստի ընթացքում նախ ամփոփվեցին «ArmIGF 2016» ինտերնետ կառավարման համաժողովի արդյունքները, որից հետո ներկայացվեցին զեկույցներ «Վիրտուալ միջավայրերի և տվյալների մշակման կենտրոնների անվտանգությունը», «Ինչպես դիմակայել կիբերանվտանգության ոլորտի մարտահրավերներին» և այլ թեմաներով։ Ներկայացված թեմաների շուրջ տեղի ունեցան հանգամանալից քննարկումներ, եղան բազմաբնույթ առաջարկներ։ Նիստի ավարտին որոշում կայացվեց ստեղծել փորձագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կիբերանվտանգության ոլորտի միջազգային լավագույն փորձը և դրա արդյունքների հիման վրա «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբին կներկայացնի Հայաստանի Հանրապետությունում կիբերանվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումների փաթեթ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր