1859 դիտում
15:20 24-11-2016
Է. Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի ԱԳ նախարարին. քննարկվել են փոխգործակցությանն առնչվող հարցեր
Նոյեմբերի 24-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Անտանանարիվուում հանդիպեց ՖՄԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլային:
Նախարար Աթալլան, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշեց, որ ջերմությամբ է հիշում նախորդ տարի Երևանում բարձր մակարդակով կազմակերպված Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը ու դրա շրջանակներում ունեցած հանդիպումը: Նա խորհրդանշական համարեց, որ հենց Երևանում է Սենեգալից Մադագասկարին փոխանցվել ՖՄԿ նախարարական համաժողովի նախագահությունը։
Զրուցակիցները, կարևորելով երկու պետությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, ընդգծեցին դրանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ կամրջելու տարբեր մայրցամաքների և մշակույթների ժողովուրդներին:
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Շեշտվեց փոխգործակցության սերտացման գործում առկա մեծ ներուժը: Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնելու երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները:
Էդվարդ Նալբանդյանը և Բեատրիս Աթալլան քննարկեցին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի, ինչպես նաև գագաթաժողովի օրակարգային հարցեր: Զրուցակիցներն արժևորեցին միջազգային հարաբերություններում ՖՄԿ դերակատարության մեծացմանն ու հեղինակության բարձացմանն ուղղված՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի ջանքերը:
Նախարարներ Նալբանդյանը և Աթալլան մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
2355 դիտում
16:26 04-02-2016
Քննարկվել են Հայաստանի և Արցախի քննչական կոմիտեների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր
3535 դիտում
16:28 07-03-2017
Բակո Սահակյանն ընդունել է նախարար Դավիթ Լոքյանին. քննարկվել են փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Այս բաժնից
691 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
778 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
1051 դիտում
21:25 26-12-2024
Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքի ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան