Միջերկրական ծովում փախստականների մոտորանավակ է շրջվել. կա 8 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միջերկրական ծովում՝ Իտալիայի ափերի մոտ, փախստականների տեղափոխող ռետինե նավակ է շրջվել: Այս մասին հայտնում է LifeLeak-ը:
Բանն այն է, որ մոտորանավակում գտնվող փախստականները հեռվում նավ տեսնելով՝ շփոթել են Թունիսի ձկնորսական նավը Իտալիայի առափնյա ծառայության նավի հետ և մոտեցել են նավին, ինչի հետևանքով նրանց նավակը կորցրել է հավասարակշռութունը և շրջվել:
Միջադեպի հետևանքով փախստականներից 8-ը ջրահեղձ են եղել:
Ներկայացնում ենք տեսանյութը: