211652_close_icon
views-count3235 դիտում article-date 13:44 23-11-2016

Պայթյուն՝ ԱՄՆ-ի քիմիական գործարաններից մեկում. քաղաքի բնակիչներին տարհանել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Նեոդեշա քաղաքում գործող աերոզոլների ու քիմիական այլ նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Նյութերի արտահոսքի պատճառով քաղաքի բնակչության մեծ մասին այս պահին տարհանում են, հաղորդում է Associated Press-ը; Ըստ տեղեկությունների՝ տուժել է գործարանի 3 աշխատակից։ Նրանց տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Գործարանը պատկանում է Airosol ընկերությանը։ Քաղաքը մեծ չէ և ունի 2.500 բնակիչ։ Դեպքից անմիջապես հետո գործարանին հարակից թաղամասերը տարհանվել են, իսկ դպրոցը փակվել է։ Իշխանությունները դիմել են բնակչությանը՝ խմելու ջուր չօգտագործելու խնդրանքով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր