211652_close_icon

Մեկնարկել է «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016» համաժողովը

views-count1421 դիտում article-date 16:39 22-11-2016
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-25-ը մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող արտաքին գովազդի փառատոնի շրջանակում մեկնարկել է համաժողով, որին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, հայտնումե ն Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչությունից։ Ողջունելով մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից` քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին` վստահություն հայտնելով, որ արտասահմանցի աշխարհահռչակ մասնագետների վարպետության դասերը և համաժողովներն ուսուցողական կլինեն գովազդային գործակալությունների ու ոլորտի այլ ներկայացուցիչների համար, ինչի արդյունքում շուտով մայրաքաղաքում կհայտնվեն նոր ու ժամանակակից լուծումներով գովազդներ: Համաժողովին մասնակցել են ինչպես գովազդային կազմակերպությունների, այնպես էլ բանկային, հեռահաղորդակցության ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ: Համաժողովի ընթացքում մասնագիտական քննարկումներ են անցկացրել Saatchi&Saatchi ընկերության արտ-տնօրեն Ֆաբիո Կոստան և Zeno Group ընկերության արտ-տնօրեն Մելանի Քլենսին: Փորձագետները պատասխանել են նաև համաժողովի մասնակիցների հարցերին:

Նմանատիպ նյութեր