211652_close_icon
views-count2423 դիտում article-date 11:16 22-11-2016

Խողովակային դիվանագիտություն. Ո՞րն է ձեռնտու «Գազպրոմին» «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանյան փորձագիտական հանրության մի մասը կարծում է, որ «Գազպրոմը» կխոչընդոտի հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների զարգացմանը, իսկ մյուս մասը կարծում է` չի խոչընդոտի։ Ես պատկանում եմ այն փորձագետների թվին, որոնք կարծում են, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է համաձայնության հասնել «Գազպրոմի» հետ։ Իրանից դեպի Վրաստան գազի արտահանումը ձեռնտու է նաև «Գազպրոմին», որովհետև այդ գազը սահմանափակ քանակով է լինելու, նոր գազամուղի կառուցման հարց դրված չէ, գազը տեղափոխվելու է «Գազպրոմին» պատկանող գազամուղով, այսինքն` երբ «Գազպրոմը» ցանկանա` կարող է այդ խողովակն անջատել։ Ամեն ինչ մնալու է «Գազպրոմի» վերահսկողության տակ»,- մեզ հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Արմեն Վարդանյանը` անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հնարավոր այցին Հայաստան ու հայ-իրանական էներգետիկ հարաբերություններին։ Ըստ նրա` եթե Վրաստանը գազ գնի Ադրբեջանից, «Գազպրոմը» դրանից որևէ օգուտ չի ստանա, «Գազպրոմին» ձեռնտու է, որպեսզի Վրաստանը գազ գնի Իրանից, և դա Վրաստանին մատակարարվի իրեն պատկանող գազամուղով։ «Իմ կարծիքով` այս հարցն ամենաբարձր մակարդակով համաձայնեցվել է, ուստի այդ հարցերն առաջ են գնում անխոչընդոտ կերպով։ Այն ծրագրով, որով նախատեսվում է իրանական գազի արտահանում դեպի Վրաստան, նախատեսված չէ նոր գազամուղի կառուցում և իրանական գազի տարանցում դեպի Եվրոպա»,- հստակեցրեց Արմեն Վարդանյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր