1750 դիտում
09:22 13-03-2014
Պուտինի փոքրիկ խորամանկությունները կարելի է բնութագրել որպես խելամիտ դիվանագիտություն․ 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է. ««Ժամանակակից աշխարհում օրինական է այն, ինչ թելադրվում է համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողների ուժերի հավասարակշռության կողմից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի հաղորդավար, քաղաքագետ Վիտալի Տրետյակովը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է օրինական համարում Ռուսաստանի գործողությունները Ղրիմի թերակղզում։
Ի պատասխան արևմտյան պետությունների մեղադրանքներին, թե Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը, և ոտնահարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Տրետյակովը նշել է, թե ԱՄՆ-ը չէ, որ պետք է դատողություններ անի միջազգային իրավունքի մասին, քանի որ նա մշտապես խախտում է այն։ «Միջազգային իրավունքը շատ խճճված է և հակասական, և ցանկության դեպքում ամեն ինչն էլ կարելի է հիմնավորել»,- ասել է նա: Քաղաքագետի կարծիքով՝ Ուկրաինայում ներկայիս ճգնաժամի մեղավորն Ուկրաինայի իշխանությունների քաղաքականությունն է, որովհետև վերջիններս ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր համառորեն արհամարհել են այն հանգամանքը, որ այդ երկրի բնակչության կեսը ռուս է։ «Ոչ ոք չի կարող գերազանցել արևմուտքին՝ երկակի չափանիշների քաղաքականության մեջ, այնպես որ այդ ֆոնի վրա Պուտինի փոքրիկ խորամանկությունները կարելի է բնութագրել որպես խելամիտ դիվանագիտություն»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3630 դիտում
09:10 03-05-2016
Հայաստանի ղեկավարությունը բավականին խելամիտ է գործում, երբեմն, նույնիսկ շատ խելամիտ. Դենիս Դվորնիկով. «Ժողովուրդ»
2420 դիտում
11:16 22-11-2016
Խողովակային դիվանագիտություն. Ո՞րն է ձեռնտու «Գազպրոմին» «168 ժամ»