Օգնում են փրկարարները. Երևանի շենքերից մեկի բակը ջրալցվել է՝ ընդհանուր ջրագծի վնասման հետևանքով
Նոյեմբերի 20-ին, ժամը 09.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի նրբանցքի թիվ 24ա տան մոտակայքում՝ փողոցում, խմելու ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով փողոցը և տան բակը ջրալցվում է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ Արամի նրբ․թիվ 24ա տան դիմաց վնասվել է ընդհանուր ջրագիծը, ինչի հետևանքով տան բակը ջրալցվում է։
Փրկարարները և «Կենտրոն 1» համատիրության աշխատակիցները դադարեցրել են ջրալցումը։